Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Երանի այն ժողովրդին, որին կառաջնորդեն ստեղծողները և ոչ երբեք՝ թալանողներն ու դավաճանները

Երանի այն ժողովրդին, որին կառաջնորդեն ստեղծողները և ոչ երբեք՝ թալանողներն ու դավաճանները
16.02.2026 | 13:06

Բոլոր ժամանակներում եղել, կան և լինելու են իշխանավորներ, որոնք հարստացել, հարստանում և հարստանալու են շնորհիվ իրենց գրաված դիրքի: Այդպես եղել է նախկինում, այդպես շարունակվում է հիմա, այդպես է լինելու նաև վաղը:

Խնդիրն այն է, թե այդ իշխանավորը, վերցնելուց զատ, երկրին ու ժողովրդին ի՞նչ է տվել կամ ի՞նչ է տալիս:

Ոմանք ինչ-որ բան ստեղծում, նոր միայն եղածից թալանում են, իսկ ոմանք, առանց ստեղծելու, և՛ թալանում են, և՛ եղածը մաս-մաս հանձնում:

Ամեն դեպքում, երկիր թալանելը ծանր հանցագործություն է, իսկ թալանել և, միաժամանակ, հանձնելը, ոչ այլ ինչ, քան դավաճանություն:

Երանի այն ժողովրդին, որին կառաջնորդեն ստեղծողները և ոչ երբեք թալանողներն ու դավաճանները:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 4969

Մեկնաբանություններ